Այսօր կոնգրեսական Էլիոտ Էնգելը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերություններին ենթակոմիտեում նիստում բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայկական համագումարից:

Նա հիշեցրել է Թուրքիայի «թշնամական» վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ եւ բացահայտել Թուրքիայի կողմից բազմաթիվ անգամ երկակի չափանիշների կիրառումը` ներառյալ Իսրայելից ներողություն ստանալու պահանջը այն ժամանակ, երբ «մենք չենք կարողանում Թուրքիային համոզել ներողություն խնդրել Հայոց Ցեղասպանության համար»:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Էնգելին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատման գործնթացի իր կայուն աջակցության համար: Նա շարունակում է բարձրաձայնել ճշմարտությունն ու արդարությունը, եւ մենք պատրաստակամ ենք  աշխատել նրա եւ իր գործընկերների հետ  ` ապահովելու, որ Հայոց Ցեղասպանությունը երբեք մոռացության չմատնվի»,- նշել է Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան: