«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել 2,5 մլն դոլարի առուվաճառք։ Բոլոր 20 գործարքները իրականացվել են 1դոլար/368 դրամ փոխարժեքով։
Երեկվա համեմատ դոլարը արժեզրկվել է 0,50 դրամով։ Թեեւ այս շաբաթ դոլարը հայկական դրամի համեմատ շարունակաբար արժեւորվում էր՝ շուկայում էական տատանումների սպասումներ չկային, ինչն էլ նպաստել է դրամի ամրապնդմանը։
Բորսայական գործարքների ազդեցությամբ փոխանակման կետերում դոլարի առքի եւ վաճառքի փոխարժեքներն իջեցվել են միջինը 0,5-1 դրամով։
Դոլարի առքը հիմնականում իրականացվում է 366-367 դրամով, վաճառքը՝ 368-369 դրամով։





























