Վրաստանը նոր 500 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր է կառուցելու դեպի Ադրբեջան եւ Թուրքիա։
Այս պահին Ադրբեջանին եւ Վրաստանին կապող էլեկտրահաղորդման գիծը 330 կմ երկարություն ունի:
Դեպի Թուրքիա գնացող էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքները ստանձնել է Չեխիայի Energo Pro Georgia կազմակերպությունը։ Նախագիծը կազմում է 150 մլն դոլար, կազմակերպությունը պարտավորվում է էլեկտրահաղորդման գծերի կառուցումն ավարտել երեք տարվա ընթացքում։



























