«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ մարտի 11-ին ընկերության աշխատակիցներին հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Սբերբանկի» հետ՝ ընկերության վաճառքի մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆինմարկետը»։

Հարավաֆրիկյան «Ստանդարտ բանկը», որին պատկանում է «Տրոյկա Դիալոգի» բաժնետոմսերի 36,4 տոկոսը (մնացած 63,6 տոկոսը պատկանում է Ռուբեն Վարդանյանին) հայտարարել է, որ «Տրոյկա Դիալոգը» վաճառվել է 1 մլրդ դոլարով։

«Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆն իր հերթին հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը դեռ 3 տարի կլինի «Տրոյկա Դիալոգի» նախագահը, իսկ ինքը կղեկավարի տնօրենների խորհուրդը։