Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները դեկլարատիվ հայտարարությունից փորձում են անցում կատարել կոնկրետ քայլերի՝ նախաձեռնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա այդ նախաձեռնությունը հայկական կողմի համար որոշակի ձեռքբերում որակեց, քանի որ «ակնհայտ է, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության գաղափարը փաթաթվել է Իլհամ Ալիեւի վզին եւ չի բխել Բաքվի շահերից»:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հրաշալիորեն գիտի, թե ով է շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հեղինակը»,- նկատեց Զոհրաբյանը։
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջան ի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ պեռք է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննություն իրականացվի։

























