Աշխատանքային այցով մարտի 13-15-ին Լոնդոն կմեկնի Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը. ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների, Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ:

ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:

Լոնդոնում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: