Ոստիկանության Կենտրոնականի բաժնում մարտի 10-ին հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան ժամը 15.45-ին Սայաթ-Նովայի եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա մի տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





























