Ոոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 15.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Հացիկ գյուղից՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել 29-ամյա Լեւոն Ղ.-ին եւ նրա 3 ուղեւորներին` 27-ամյա  Գարեգին Օ.-ին, 38-ամյա Կարապետ Ս.-ին ու 35-ամյա Մարզպետունի Մ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է մեկական ներարկիչ` գորշ դեղնավուն զանգվածով:

Նրանք հայտնել են, որ թմրամիջոցը պատրաստել են 47-ամյա Անդրանիկ Մ.-ին պատկանող տանը կից կաթսայատանը:

Զննությամբ հիշյալ կաթսայատնից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու պարագաներ եւ հեղուկի  զանգվածներ, կատարվում է քննություն: