Մերձավոր Արեւելքում սիլիկոնային ամենամեծ կրծքով հայտնի մոդել եւ պոռնոաստղ Օրիտ Ֆոքսին ֆոտոսեսիայի ժամանակ խայթել է վիշապօձը: Աղջիկը չի տուժել, իսկ ահա օձը սատկել է` թունավորվելով սիլիկոնից:
Միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվում, երբ Օրիտ Ֆոքսը փորձել է համբուրել վիշապօձին: Ոչ թունավոր օձի հանկարծակի հարձակումն անակնկալի է բերել թե դերասանուհուն, թե սողուններին վերահսկողներին: Ֆոքսը ճչացել է, բայց միայն մի քանի վայրկյան անց են կարողացել աղջկան օգնել ազատվել օձից, վերջինս, սակայն, հասցրել է խայթել նրա կուրծքը:
Աղջկան անմիջապես հիվանդանոց են հասցրել, որտեղ նա բուժզննություն է անցել եւ պարզվել է, որ որեւէ ծանր վնասվածք չի ստացել: MIGnews.com.ua-ի հաղորդմամբ` բախտը սակայն չի ժպտացել վիշապօձին. թունավորվելով սիլիկոնից` օձը սատկել է:




























