Ամերիաբանկը եւ Սիթիբանկը առեւտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո,   իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաեւ  հաստատող բանկ:

Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առեւտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային եւ նպաստավոր պայմաններով:

Սիթիբանկի եւ Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը  վկայում է փոխվստահության եւ արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին:

Ամերիաբանկի կողմից ներգրավվող առեւտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են  տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարը. այս գործարքը Բանկի հերթական հաջող նախագիծն է  առեւտրի ֆինանսավորման շրջանակներում: