Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, այժմ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել էր 13 պետություն՝ Հայաստանը, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան:

Դեռեւս համաձայնագիրը չի վավերացրել ԵՄ 15 պետություն։