Վախճանվել է հայտնի արվեստագետ, «Կուլտուրա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, «Իմ արծաթե գունդ» ծրագրի հաղորդավար Վիտալի Վուլֆը: Վերջին օրերին նա գտնվել է հիվանդանոցում, վերակենդանացման բաժնում:

Վուլֆը ծնվել է 1930թ. Բաքվում: Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է փաստաբանական գրասենյակում:

Նա սակայն տարվել է թատրոնով եւ 1965թ. ընդգրկվել է «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական խորհրոդում: 1990 թ-ից սկսել է հեռուստահաղորդումներ վարել: Վուլֆը ավելի քան  200 հաղորդում է վարել` պատմելով թատրոնի եւ կինոյի դերասանների, գրողների եւ քաղաքական գործիչների մասին: