Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից ցանկացած ռազմական գործողություն Լիբիայում ցավոտ եւ վտանգավոր է լինելու, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Ելույթ ունենալով Ստամբուլում մարտի 14-ին ընթացող համաժողովում` վարչապետը նկատել է, որ բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես է օտարերկրյա միջամտությունը, հատկապես ռազմական, միայն խորացնում խնդիրը:

«Ուստի մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի ներխուժումը այլ երկիր ծայրահեղ սխալ է: Բացի այդ, արդյունքները կարող են շատ վտանգավոր լինել»,- ասել է Էրդողանը: