2019 թվականի ապրիլին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է  իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով:

Հայաստանի մարզերի քաղաքներում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով:

Նշենք, որ այս տարվա մարտին անշարժ գույք գործարքները նախորդ տարվա մարտի համեմատ աճել էին 6,7 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ՝ 15 տոկոսով:

2019-ի մարտին անշարժ գույքի գործարքները փետրվարի համեմատ աճել են 15 տոկոսով. Գները շարունակում են աճել