Չինաստանի Գուանդուն նահանգում 13 մարդ է տուժել այն բանից հետո, երբ ավտոմեքենան անցել է լուսացույցի կարմիր լույսի ժամանակ եւ մխրճվել հետիոտների մեջ: Այս մասին նշվում է տեղական ոստիկանության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 8:50-ին, Գուանչժոու քաղաքի խաչմերուկներից մեկում, երբ ավտոմեքենան ճանապարհն անցել է լուսացույցի կարմիր լույսի ժամանակ, վրաերթի ենթարկել հետիոտներին եւ  բախվել եւս երկու մեքենաների:

Ոստիկանության տվյալներով՝ պատահարի հետեւանքով տուժել է 13 մարդ, երկուսը ծանր վիճակում են գտնվում: Ավտոմեքենայի վարորդն, ինչպես պարզվել է 45-ամյա կին է, նրան ձերբակալել են:

Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները: