Բնական գազի միջազգային գները սկսել են աճել Ճապոնիայի երկրաշարժի հետեւանքով, քանի որ կանգնեցվել են 11 ատոմային ռեակտորներ։
Երկրի էներգետիկ կարիքները հոգալու համար Ճապոնիան ցանկանում է մեծ քանակությամբ գազ ներմուծել։
Նշենք, որ մինչ երկրաշարժն էլ ճապոնիան հանդիսանում էր սեղմված գազի խոշորագույն ներկրողը։ Երկրաշարժից հետո Ճապոնիան լրացուցիչ 5 մլրդ խմ սեղմված գազի կարիք կունենա։ Եթե ատոմային ռեակտորները 2012 թ. չգործարկվեն, այդ երկիրը ստիպված կլինի տարեկան մոտ 12 մլրդ խմ սեղմված գազ ներկրել։
Քաթարը, որ սեղմված գազի խոշորագույն արտահանողն է աշխարհում, արդեն հայտարարել է, որ Ճապոնիա կարտահանի ցանկացած քանակությամբ գազ։ Դեպի ճապոնիա գազի արտահանման ցանկություն են հայտնել նաեւ Ռուսաստանն ու Ինդոնեզիան։





























