Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին որոշել է ստեղծել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
«Դա իմ հոգու ճիչն է»,- խոստովանել է Ծերեթելին «Ինտերֆաքսին»: Քանդակագործի խոսքով, նրան շատ են տպավորել Ճապոնիայի ավերածությունների տեսարանները, եւ նա անմիջապես վերցել է մատիտը, որ հուշարձանի ուրվագծերը նկարի:
«Պոետները բանաստեղծություններ են գրում: Իմ հոգու ճիչը հուշարձան ստեղծելն է: Ուզում եմ աջակցել հոգեւոր առումով: Կարծում եմ, որ պետք է հուշարձանը տեղադրել Տոկիոյում կամ մեկ այլ վայրում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Դա պետք է նվիրատվություն լինի ռուսաստանցիների անունից»,- նշել է նա:





























