Հավատացեք, որ եթե պետք լիներ, այն դատավորները, որոնք նախորդ իշխանությունների համար խամաճիկ են եղել, մեծ հաճույքով մեզ համար խամաճիկ կլինեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե կա տեսակետ, որ նոր իշխանությունն ուզում է նախկին իշխանության խամաճիկ դատավորներին փոխարինել իրենց խամաճիկ դատավորներով:
Դիտարկմանը, որ որոշ իրավաբաններ նշում են, որ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը օրենքի խախտում ով են ընտրվել, նասնավորապես, նշվում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել, երբ պատգամավոր էր, մինչդեռ պետք է վայր դներ մանդատը, նոր առաջադրվեր, Ալեն Սիմոնյանը նշեց. «Հարցը ինձ չի ուղղված, ես չեմ կարող որեւէ քայլ ձեռնարկել: Համապատասխան մարմինները, իրավաբանները թող որոշեն եւ ասեն»:





























