2018 թվականի ամանորից առաջ Պորտ Տոլբոտ քաղաքի ավտոտնակներից մեկի պատերի վրա հայտնված ամենավառ եւ ծանր գրաֆիտիներից մեկի տեղափոխման բարդ գործողությունը սկսվել է, հաղորդում է BBC-ն:

Ստեղծագործությունը գտնվում է երկու պատերի վրա, որոնք ուղիղցանկյուն են կազմում եւ նրա ընդհանուր քաշը 4.5 տոննա է: Դրա համար կապալառուները արդեն պատը պատել են ռետինով  եւ շինափայտից կոնստրուկցիա կառուցել, որպեսզի չվնասեն այն քարե կառույցից առանձնացելու ժամանակ:

Պատերից մեկի վրա երեւում է երեխա, որը մի կողմ թողած սահնակը եւ գլուխը բարձրացրած՝ ուրախանում է թափվող փաթիլներին:

Մյուսին պատին սակայն պատկերված է այրվող կոնտեյներ, որի մոխիրը թափվում է երեխայի վրա:

Կոմպոզիցիան ընդգծում է Պորտ Տոլբոտում անառողջ ինդուստրիալ մթնոլորտը, քանի որ այս ծովափնյա քաղաքում գտնվում է Tata Steel  ընկերության պողպատաձուլական գործարանը՝ Եվրոպայի խոշորագույն մետաղագործական ձեռնարկություններից մեկը: Այս գործարանի սեւ մոխիրը հիմնականում հուլիսին պատում է փողոցները, տների տանիքները եւ մեքենաները:

Բենքսիի գրաֆիտիի տեղափոխությունը մի քանի օր կպահանջի եւ եթե ամեն ինչ նախատեսվածի պես լինի, ապա ուրբաթ այն արդեն տեղադրված կլինի Ուելսի պղնձաձուլական կենտրոնի պատկերասրահում:

Նրա սեփականատեր Ջոն Բրանդլերը, որն արդեն ունի Բենքսիի մի քանի աշպատանքներից, նոր գրաֆիտիի համար ավելի քան 100 հազար ֆունտ է վճարել: