Մայիսի 29-ին Հայաստանի խորհրդարանը բավականին երկար քննարկումներից հետո հրաժարվեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ մտցնել մի շարք օրինագծեր, որոնք նախկինում մշտական հանձնաժողովների բացասական եզրակացություններ էին ստացել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, մասնավորապես, խիստ քննադատության ենթարկեցին «Պետական գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Պատգամավորը մասնավորապես առաջարկել էր ավելի թափանցիկ դարձնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ հանրապետության նախագահի եւ վարչապետի համար նախատեսված ծախսերը:
Մասնավորապես, նա առաջարկել էր գաղտնազերծել տրանսպորտային ծախսերը, ինչպես նաեւ սնվելու, բնակվելու ծախսերը եւ այլն՝ երկիրը վերադարձնելով մինչեւ 2014 թվականի վիճակի, երբ սկսեցին գործել սահմանափակումները:
Խորհրդարանական մեծամասնությունը մերժեց նաեւ «Լուսավոր Հայաստանի» մեկ այլ պատգամավորի՝ Սրբուհի Գրիգորյանի առաջարկած «Պետական կեսնաթոշակների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է պաշտպանել տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ եւ խնդիրներ ունեցող, ինչպես նաեւ երկար ժամանակով կամ մշտական բնակություն հաստատելու համար արտասահման մեկնած թոշակառուների իրավունքները: Եթե այժմ քաղաքացին մեկ տարուց ավել արտերկրում գտնվելու պատճառով զրկվում է կենսաթոշակից, ապա «ԼՀ»-ն առաջարկում էր երկարաձգել այդ ժամկետը մինչեւ 15 տարի:





























