Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ փորձից հաստատեց եռօրյա նիստի օրակարգը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Այս անգամ խորհրդարանականներին հաջողվեց հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը։ Օրակարգին «կողմ» քվեարկեց 94 պատգամավոր։
Նշենք, որ ավելի վաղ նիստերի դահլիճը կիսով չափ դատարկ էր։ 132 պատգամավորից դահլիճում ներկա էր 61-ը։





























