Ֆրանսիական մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ հետաքրքրված են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին («WCIT 2019»)։ Այս մասին Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում ասաց «WCIT 2019» նախագահ Ալքեսանդր Եսայանը:
Նրա խոսքոց, այս փուլում քննարկվում են ձևաչափերը, իսկ կազմակերպությունների և խոսնակների ցանկը ծրագրում են հրապարակել հունիսի վերջին։ «Ինչպես գիտեք, Հայաստանն անցած տարի ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը, և մենք հիմա դիտարկում ենք մասնակցության հետաքրքրիր ձևաչափեր՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ներկայացուցիչների համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ համաժողովն ամբողջությամբ հասանելի կլինի նաև ֆրանսերեն, որը կարևոր է նաև ֆրանկոֆոն այլ երկրների համար նույնպես։ Բացի այդ, անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև ֆրանսերեն», - ասաց նա։
Նա նշեց, որ համաժողովը կօգնի Հայաստանը դիրքավորել ՏՏ գլոբալ քարտեզի վրա։ «Փորձելու ենք հյուրերին, ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարներին ու մասնագետներին ներկայացնել Հայաստանը, համատեղ ներդրումային ծրագրեր կազմել, իրականացնել դրանք, համագործակցության եզրեր գտնել տեղական ընկերությունների համար։ Մի խոսքով, սա առիթ է Հայաստանը բրենդավորելու որպես առաջատար տեխնոլոգիաների երկիր»,- հավելեց Եսայանը։





























