Հայաստանի խաղաղարարների բրիգադի պետ, գնդապետ Արտակ Տոնոյանը բացասաբար է վերաբերվում զինվորականների մասնակցությանը քաղաքական գործընթացներին։ Այս մասին գնդապետն ասել է մայիսի 29-ին մամուլի ասուլիսում՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով խաղաղարար բրիգադի ծառայողների մասնակցությունը Երեւանում բողոքի անցած տարվա ցույցերին այսօր արդեն նախկին իշխանությունների դեմ։
Ինչպես ընդգծեց Արտակ Տոնոյանը, կարգապահության խախտումը վայել չէ զինծառայողներին, իսկ քաղաքական գործունեությանը մասնակցությունն արգելված է։ «Զինվորականի միակ սուրբ կոչումը եւ աշխատանքը Հայրենիքը պաշտպանելն է»,- հիշեցրել է Տոնոյանը։
Նշենք, որ բողոքի ցույցերի մասնակիցները, չնայած կարգապահության ակնհայտ կոպիտ խախտմանը, չեն պատժվել վերադաս ատյանների կողմից։





























