Եվրասիական տնտեսական միությունը կայացել է 5 տարվա ընթացքում՝ նրա ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Նուր Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Առաջին 5 տարիները գնահատվել են որպես բարեհաջող: Միությունը կայացել է: Որպես անդրազգաային մարմին կայացել է հանձնաժողովը: Այդ մասին վկայում է միջազգային ճանաչումը: Բայց իհարկե, դեռ շատ աշխատանք կա, որը պետք է բարձրացնի մեր գործունեության արդյունավետությունը», - ասել է Սարգսյանը:
Նիստի ընթացքում նա ուշադրություն է հրավիրել թվային օրակարգի իրականացման խնդրին, որի մասին շեշտվել է պետությունների ղեկավարների բազմաթիվ ելույթներում: Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նման թվային օրակարգ է մշակվել, որը ԵՏՄ երկրներին լիարժեք հնարավորություն է տալիս հավասար իրավունքներով իրականացնել իրենց թվային ինքնիշխանությունը:
«Այն 10 նախագծերը, որոնք մենք գործարկում ենք եւ այն էկոհամակարգը, որը մենք ձեւավորում ենք, յուրատեսակ հնարավորություն է տալիս մեր երկրներին լինելու ոչ միյան տեխնոլոգիական եւ տեխնիկական լուծումների օգտագործող, որոնք առաջարկում են գլոբալ անդրազգային ընկերությունները, այլեւ ունենալ սեփական թվային արտադրանքը, որը վերաբերում է մեր միության տնտեսական գործունեության բոլոր ոլորտներին», -նշել է նա:





























