Ես Հայաստանի գործող դատական համակարգը 100-ից 60 միավոր եմ գնահատում: Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստին ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածուի քննարկման ժամանակ այս մասին ասաց այս պաշտոնի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե քանի միավոր է նա գնահատում Հայաստանի գործող դատական համակարգը:

Ընդ որում Վաղարշյանը չբացառեց, որ այսօրվա դրությամբ կարող էր ավելին տալ:

«Դրա համար ես չեմ կարծում, այս նոր իշխանության պայմաններում մարդիկ աշխատում են հին մեթոդներով: Ես կարծում եմ, որ նրանք աշխատում են այնպես, ինչպես նրանցից պահանջում են իշխանությունները կամ ինչպիսին է երկրի սոցիալական, քաղաքական մթնոլորտը: Ավելի վաղ ես քիչ միավոր կտայի, բայց չեմ կարծում, որ այժմ Հայաստանի դատական համակարգի մակարդակը շարունակում է այդքան ցածր մնալ», - ընդգծեց թեկնածուն: