Եթե այսպես շարունակվի, ապականելու եք ոլորտը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպիսի պատասխան է գրել Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գրառման տակ, որով նախարարան արձագանքել էր Մարուքյանի քննադատությանը, թե բուհերը քաղաքականացվում են։
«Արայիկ ջան, ես ասում եմ Ձեր պատգամավորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն, ապա խնդրել եք, որ նշանակեք, նա էլ արդար մարդ է` համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու ի տարբերություն Ձեր պատգամավորների` իր մանդատը վայր դրեց, մնաց մեծ քաղաքականությունից դուրս: Հիմա Ձեր պատգանավոր կուսակցականներին` Իմ քայլականներին, ասեք կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն:
Ավելին ես խոսում եմ բուհերի ապաքաղաքականացումից որից հասկանում եմ, իսկ, եթե այսպես Դուք շարունակեք, ապականելու եք ոլորտը, որից արդեն բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Մեկ էլ կխնդրեի` պատասխնեք, թե այդ ոնց եղավ, որ դեմ էիք փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ ում ռեկտորի ԺՊ ընտրելուն: Դե պարզ բան է` փակ գաղտնիի պարագայում Ձեր թեկնածուն չէր ընտրվի, իսկ բացի պարագայում մարդիկ իշխանությունից կաշկանդված էին»,- գրել է Էդմոն Մարուքյանը:
«Լո՞ւրջ եք ասըմ». Արայիկ Հարությունյանը արձագանքել է Էդմոն Մարուքյանի քննադատությանը





























