Հյուսիսային Կարոլինայի ափերին դեռահաս աղջկա վրա շնաձուկ է հարձակվել Ատլանտյան օվկիանոսում լողալու ժամանակ, տեղեկացնում է CNN-ը։
Աղջիկը «խոր պատռված վերքեր է ստացել ոտքերին, կոնքի շրջանում եւ ձեռքերին։ Նրան օդային տրանսպորտով հասցրել են Գրինվիլի Vidant բուժկենտրոն։
17-ամյա Փեյջ Վինթերը Նյու Բեռնից ներկայում վերականգնվում է շնաձկան հարձակումից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր նրան առաջին օգնություն են ցուցաբերել։
«Չնայած այս ցավալի իրողությանը՝ Փեյջը ծովային կյանքի եւ կենդանիների անհողդողդ պաշտպանն է։ Նա ցանկանում է, որպեսզի մարդիկ շարունակեն հարգել շնաձկներին նրանց շրջակա միջավայրում»,- ասվում է հայտարարությունում։





























