«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 63-ամյա Սուսաննա Ք.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. օգոստոսի 23-ից հետաղուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) մեղադրանքով:



























