Գյումրիի «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնում  քննարկել են ներառական կրթության խնդիրները, մասնավորապես այն, թե ինչ պետք է անել, որպեսզի սահմանափակ կարողություններով երեխաների համար մատչելի լինի ուսումնառությունը հանրակրթական դպրոցում:

«Փյունիկ» ՀԿ-ի տնօրեն Արմինե Նիկողոսյանը ներկայացրել է անցած 2 տարիների այն ձեռքբերումները, որոք անհրաժեշտ են ներառական կրթություն կազմակերպելու համար: «Անելիքներ դեռ կան: Որքան էլ հասարակական կազմակերպությունները միջոցներ ձեռնարկեն ներառական կրթության իրականացման համար, այնուամենայնիվ, լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք բացակայում են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զզրույցում նշել է  Շիրակի մարզի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը: