Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կոչ է արել հակադարձել նախագահ Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է AP-ը։

Խանի եւ Թրամփի հարաբերությունները հեռակա չեն ստացվել։ Երկուսն էլ քանիցս քննադատել են միմյանց։ Հազիվ վայրէջք կատարելով Բրիտանիայում՝ Թրամփը Սադիկ Խանին անվանել է «անհուսալի անհաջողակ» եւ «ահավոր քաղաքապետ»։

Խանի խոսքով՝ Թրամփը դարձել է «պաստառի տղա» խիստ աջ ուժերի համար։ «Եվ դա պետք է մեզ անհանգստացնի։ Դոնալդ Թրամփը պոստեր է ծայրահեղ աջ շարժումների համար ամբողջ աշխարհում, եւ իրականում որոշ բաներ, որոնք նա արել է որպես նախագահ, խորապես անցանկալի են, շատ ավելի անցանկալի, քան հիմար թվիթները»։

Մեկնաբանելով Թրամփի վիրավորական թվիթը՝ Լոնդոնի քաղաքապետը նշել է, որ նա «խաղահրապարակի 12-ամյա տղա է», եւ նրան զարմացնում է, որ Թրամփը իրեն այդպիսին է համարում։

Խանը հույս է հայտնել, որ վարչապետը կհակադարձի Թրամփին մի շարք վիճելի հարցերում, այդ թվում կանանց եւ փոքրամասնությունների, կլիմայի փոփոխությունների վերաբերյալ։