ԱՄՆ-ն նոր կոշտ սահմանափակումներ է կիրառել Կուբա ուղեւորությունների համար՝ հայտարարելով, որ այդ քայլն ուղղված է Կուբայի կառավարության վրա  ճնշման շարունակմանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին նրա աջակցության  կապակցությամբ, հաղորում է Reuters-ը:

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի թույլատրելու այպես կոչված խմբակային կրթական ուղեւորությունները, որոնք հանվել էին դեպի Կուբա ուղեւորությունների համար սահմանված արգելքից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը իշխանության գալուց հետո անընդհատ խստացնում էր ԱՄՆ-ի էմբարգոն Կուբա ուղեւորությունների եւ ճանապարհորդությունների համար, Լատինական Ամերիկայում սոցիալիզմի դեմ պայքարի շրջանակում ապրիլին հայտարարել էր նոր սահմանափակումների մասին:

 «Կուբան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ Արեւմտյան կիսագնդում՝ տարածաշրջանում ապահովելով կոմունիստական հենման կետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վենեսուելան եւ Նիկարագուան՝ բորբոքելով անկայունություն, խաթարելով օրենքի գերակայությունը եւ ճնշելով ժողովրդավարական գործընթացները», - ասել է նախարարը: