Չինաստանն իր քաղաքացիներին նախազգուշացրել է ԱՄՆ ուղեւորությունների վտանգի մասին՝ կապված «ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետապնդումների» հետ, հաղորդում է AP-ը:
Նախազգուշացման մեջ ԱՄՆ-ում Չինաստանի համապատասխան գերատեսչություններին եւ քաղաքացիներին կոչ է արվում «պատշաճ կերպով եւ ակտիվորեն» արձագանքել: Նախազգուշացումն արվել է երկրի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ու հյուպատոսության կողմից:
Չինաստանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը սեփական տուրիստական նախազգուշացումն է թողարկել, որում նշվում է հրաձգությունների, գողությունների բարձր մակարդակը: Նախօրեին չինացի ուսանողներին առաջարկել էին գնահատել վիզային սահմանափակումների խստացման հետ կապված ռիսկերը:
Ծանուցումները գործում են մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք իմանա այն սադրանքների եւ խոչընդոտների մասին, որոնք նրանք սադրել են:
Չինաստանում սոցցանցերում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ-ի մերժումը վիզաների եւ գրին քարտերի տրամադրման հարցում եւ ուղեւորությունների, կրթության եւ աշխատանքի տեղավորման ոլորտներում խնդիրները:
Ուղեւորությունների եւ տուրիզմի Ազգային բյուրոյի տվյալներով՝ 2018 թվականին Չինաստանից ԱՄՆ ուղեւորությունների թիվը կրճատվել է 5,7%-ով եւ կազմել 2,9 մլն՝ 2003 թվականից առաջին անգամ:





























