Հունաստանը դիվանագիտական նոտա է հղել Գերմանիային՝ կոչ անելով քննարկել ռազմատուգանքների մասին Աթենքի պահանջները, հաղորդում է Reuters-ը:
Ապրիլին Հունաստանի խորհրդարանը դիվանագիտական քարոզարշավի կողմ էր քվեարկել, որով Գերմանիան պարտավորվում է միլիարդ եվրո վճարել՝ որպես փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական օկուպցիայի համար: Սակայն Բեռլինը կարծում է, որ այդ հարցը վաղուց լուծված է: Անցյալում Գերմանիան ներողություն է խնդրել այդ հանցագործությունների համար, սակայն չի ցանկացել վերսկսել ռազմատուգանքների մասին բանակցությունները:
«Հունաստանի կառավարությունը Գերմանիայի կառավարությանը հրավիրում է բանակցությունների, որի արդյունքում կբավարարվեն այդ պահանջները, որոնք հատուկ նշանակություն ունեն հույն ժողովրդի համար»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բեռլինում Հունաստանի դեսպանը նոտան փոխանցել է Գերմանիայի ԱԳՆ-ին:
Հունաստանը տուժել է նացիստական Գերմանիայի կառավարումից, եւ ռազմատուգանքների խնդիրը կրկին բարձրացվում է 2010 թվականի ճգնաժամից հետո: Հույների մեծ մասը Գերմանիային մեղադրում են կոշտ տնտեսության ցավոտ միջոցների համար:
Հունաստանի խորհրդարանական կոմիտեն 2016 թ. ռազմատուգանքները գնահատել էր մոտ 300 մլրդ եվրո:





























