ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին «նողկալի» չի համարում, գրում է The Mirror-ը:

Փորձելով ուղղել դիվանագիտական սխալը, Թրամփը վստահեցրել է, որ չի ցանկացել վիրավորել թագավորական ընտանիքին:

Հարցին, թե արդյոք նա Մեգան Մարքլին «նողկալի» է համարում, Թրամփն ասել է.

«Նրանք մեջբերել են Մեգան Մարքլի խոսքը, եւ ես ասել եմ, որ չգտիեի, որ նա նողկալի է: Ես նկատի չեմ ունեցել, որ նա նողկալի է: Ես ասել եմ, որ նա տհաճ է եղել ինձ համար: Կարծում եմ, որ նա լավ աշխատանք է տանում, հուսով եմ, որ նրան դուր է գալիս իր կյանքը…»:

Թրամփը նաեւ հայտնել է, որ զրուցել է արքայազն Հարիի հետ:

«Կարծում եմ՝ նա հիանալի տղա է: Թագավորական ընտանիքն իսկապես լավն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր կողմից արված արտահայտության մասին նրանք չեն խոսել: Բացի այդ, Թրամփն ասել է, որ իր խոսքն աղավաղել են:  

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները գրել էին, որ արքայազն Հարին անտեսել է Թրամփին «նողկալի» Մեգան Մարքլ արտահայտությունից հետո: