Ճապոնիայի ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը՝ մոտ 1 տոննա կշռով:

Այն  ծովով տեղափոխվել է Իձու թերակղզու ափ՝ Հոնսյու կղզու կենտրոնական մաս, հաղորդում է Kyodo-ն, վկայակոչելով քննչական մարմիններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով՝ սեւ շուկայում այդ բեռը կարող է մոտ 60 մլրդ իեն արժենալ (մոտ 556 մլն դոլար): Ավելի վաղ իրավապահները հաղորդում էին, որ խմբաքանակի քաշը 800 կգ է, իսկ գինն ավելի քան 444 մլն դոլար:

Ոստիկանության տեղեկություններով՝ միջադեպի հետ կապված  մի քանի օրվա ընթացքում 7 մարդ է կալանավորվել, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը հերքում են իրենց առնչությունը մաքսանենգությանը:

Քննությունը կարծում է, որ թմրանյութերը տեղափոխվել են Հոնկոնգից: Ներկայումս, նշում է Kyodo-ն, շփումներ են հաստատվում միջազգային գանգստերական  խմբերի եւ ճապոնական յակուձա միավորումների միջեւ, որոնք պատվիրել են բռնագրավված խմբաքանակը:

2018-ին Ճապոնիայում առգրավվել էր մոտ 1.1 տոննա մաքսանենգ թմրանյութ: Ներկայիս խմբաքանակը գրեթե համապատասխանում է այդ ծավալին:

Մինչ այժմ մաքսանենգության նման մեծ բեռը առգրավվել էր Նախա քաղաքի նավահանգստում, որտեղ 2016 թվականին զբոսանավի վրա հայտնաբերել էին մոտ 600 կգ սինթետիկ թմրանյութ: