ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը չորեքշաբթի ասել է, որ եթե ԶԼՄ-ներն ավելի անկեղծ լինեին, նրա գործունեությունը պետության ղեկավարի պաշտոնում 15-25 տոկոսով ավելի մեծ հավանության կարժանարար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե միանգամայն ծախու ԶԼՄ-ները պակաս ծախու լինեին, ես 15 տոկոսով (ավելի պոպուլյար) կլինեի հարցումների արդյունքում, ելնելով տնտեսությունում վիթխարի հաջողությունից, գուցե լավագույնը ողջ պատմության մեջ։ Իսկ եթե ծախու ԶԼՄ-ները իսկապես ազնիվ լինեին, ես 25 տոկոսով ավելի (պոպուլյար) կլինեի։ Այնուամենայնիվ, չնայած կեղծ ԶԼՄ-ներին՝ մեզ մոտ ամեն բան հիանալի է ընթանում»,- Թվիթերում գրել է նախագահը։
Ամերիկացիների կողմից Թրամփի գործունեության հավանության վարկանիշը կազմում է 48 տոկոս։ Այսպիսին են The Hill թերթի՝ մայիսի վերջին հրապարակած հարցման արդյունքները, որն անցկացրել են Հարվարդի համալսարանի Քաղաքական հետազոտությունների ամերիկյան կենտրոնը եւ Harris Poll վերլուծական ընկերությունը։





























