Հունիսի 4-ին, ժամը 17.01-ին, ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ առավոտյան պատուհանից մտել են իր տուն, գողացել 20.000 դրամ, հեռախոս եւ այլ իրեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.00-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, խարբերդցի ոմն Ջիվան ոստիկանություն ահազանգած քաղաքացու վագոն-տնակի բաց պատուհանից մտել է ներս եւ գողացել «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, 20.000 դրամ եւ հեռացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Ջիվանի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:



























