Հունիսի 4-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում հայտնաբերել են հատված 3 սոճենի տեսակի թաց կանգուն ծառ, մանրացված 1,2մ երկարության 26 հատ գերաններ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնտեղ գտնվող 34-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն եւ ինքը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, ծառերն ապօրինի հատել, մանրացրել է իր տան բակ տեղափոխելու նպատակով:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:



























