Բրիտանիայի անվտանգության պետական նախարար Բեն Ուոլլեսը խիստ փոքրացրել է հավանականությունը, որ բրիտանական հետախուզությունը 2016-ին լրտեսել է  Դոնալդ Թրամփի քարոզարշավը:

Թրամփը եւ նրա դաշնակիցները նախկինում պնդում էին՝ վկայակոչելով  Fox New-ից չհաստատված տեղեկությանը, որ Բրիտանիան գաղտնալսել է Trump Towe-ի հեռախոսներն այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի խնդրաքնով:

Մեկնաբանելով այդ պնդումները՝ Ուոլլեսը հայտարարել է, որ չի հաստատում եւ չի հերքում հետախուզության հարցերը:

«Չեմ կարծում, որ մեր հատուկ ծառայությունները որեւէ ազատ ռեսուրս ունեն մեր ընկերներին եւ դաշնակիցներին լրտեսելու համար», - CNN-ին տված հարցազրույցում ասել է նա:

«Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվում ամերիկյան քաղաքականությունում, միացրեք լուրերը, գնացեք մամումի ասուլիսներին եւ դուք կկարողանաք իմանալ, թե ինչ է կատարվում»:

Ուոլլեսը հրաժարվել է շահարկել հետախուզության հարցերը:

«Սոցցանցերի ժամանակաշրջանում այդ թեմաներով անհավանականորեն շահարկում են», - ասել է Ուոլլեսը:

«Մեծ դավադրություն չկա: Գաղափարն այն մասին, որ հետախուզության աշխատակցին, որն օրինակ զբաղվում է Ալ Քաիդայով, կհանձնարարեմ, լրտեսել նախագահի թեկնածուի քարոզարշավն, անիրական է: