Սպիտակ տունը 1 մլն դոլար է ծախսել իռլանդական JP Ward & Sons թաղման բյուրոյից լիմուզիններ վարձելու համար, հաղորդում է Guardian-ը:

Պարբերականը հայտնում է, որ Թրամփի վարչակազմն այդ ընկերությանը 935 033 դոլար է վճարել: Այդ ավտոմեքենաներով երթեւեկում են Թրամփի աշխատակիցները, որոնք ուղեկցում են նրան Հյուսիսային Իռլանդիա այցի ընթացքում:

Բնակության համար ծախսած գումարը եւս ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Նրանք Լոնդոնում VIP-հյուրանոցում բնակության համար 1 223 230 դոլար են ծախսել:

Մեծ Բրիտանիա պետական այցի ավարտից հետո Թրամփը պետք է մեկնի Իռլանդիա:

Հայտնի չէ, թե ինչ նպատակով են ձեռք բերվել լիմուզինները. Թրամփը, նրա կինն ու նրա շրջապատի այլ ավագ անդամներ ուղեւորվում են ուղղաթիռով: