Վաշինգտոնը հիասթափված է Նիդերլանդերից, քանի որ վերջինս հոլանդական ընկերություններին թույլ է տվել մասնակցել «Հյուսիսային հոսք-2» (Nord Stream-2) գազամուղի ծրագրին, որը Վաշինգտոնը սպառնալիք է համարում եվրոպական անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում ԱՄՆ դեպսան Փիթ Հուկստրան, հաղորդում է Reuters-ը:

Հոլանդական մի քանի կորպորացիաներ, ներառյալ՝ Gasunie-ը, մասնակցում են այդ ծրագրին:

Գազամուղի դեմ են հանդես գալիս Վաշինգտոնն ու Արեւելյան Եվրոպայի մի քանի երկիր:

Gasunie-ին է պատկանում Nord Stream-2-ի 9% բաժնեմասերը:

«Մենք Nord Stream-2-ը եվրոպական անվտանգության համար սպառնալիք է ներկայացնում»,- ասել է Հուկստրան: