Շրի Լանկայի կառավարությունը մտադիր է սոցցանցերում ֆեյք նորությունների տարածման եւ ատելություն քարոզելու համար մինչեւ 5 տարվա ազատազրկման ենթարկել, հաղորդում է AFP-ը:

Նախարարների կաբինետը հաստատել է արդարադատության նախարարի պաշտոնակատարի առաջարկը:

Այդ քայլը կառավարության բազում հայտարարությունների շարունակությունն է, որոնցում ասվում է, որ այնպիսի հարթակներ, ինչպիսին են՝ Facebook, Twitter եւ Whatsapp, օգտագործվում են ատելության տարածման համար:

Շրի Լանկան փակել էր համացանցի հասանելիությունն անցած տարվա մարտին, երբ ամբոխը սպանել էր մուսուլմաններին ու հարյուրավոր տներ, խանութներ, տրանսպորտային միջոցներ եւ մզկիթներ ավերել: Այդ շրջանում փոքրամասնությունների դեմ հարձակումների կազմակերպման համար ակտիվորեն կիրառվում էին սոցցանցերը: