ԱՄՆ-ը մտադիր է 2 մլրդ դոլարի չափով զենք եւ տանկեր վաճառել Թայվանին, ինչը կարող է առաջացնել Չինաստանի զայրույթը՝ կապված ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի հետ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, ենթադրյալ վաճառքի մասին ոչ պաշտոնական ծանուցումն ուղարկվել է Կոնգրեսին:

Պոտենցիալ վաճառքը ներառում է General Dynamics Corp M1A2 Abrams 108 տանկ՝ մոտ 2 մլրդ դոլարի չափով, ինչպես նաեւ հակատանկային զինամթերք:

Միացյալ Նահանգները Թայվան զենքի միակ մատակարարն է: