Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 18:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալիձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:29-ին:

Այրվել են խոհանոցի 2 պատուհանները, դուռը և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ)՝ մասամբ: