Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 05:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արաբկիր 39-րդ փողոցի մոտակայքում այրվում է զրուցարան-տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արաբկիր 39-րդ փողոցի 1-ին շենքի մոտակայքում այրվում է զրուցարան – տաղավար եւ էլեկտրական սյուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 05:50-ին:

Այրվել են զրուցարան-տաղավարն՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), էլեկտրական սյունը՝ մասամբ (մոտ 0,5 գմ) եւ մալուխներ (մոտ 0.5 գմ):