Կոտայքի մարզում, հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վահագն Մ.-ին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Իրավապահները պարզել են, որ վրաերթը կատարել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը՝ իր վարած Lexus մակնիշի 01 FF 555 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանները նրա տան ավտոտնակում հայտնաբերել են ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է։