Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը ընդունել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցական դաշինքի պարտությունը, որոնք թագավորությունում անցկացվել էին չորեքշաբթի: TV2 հեռուստաալիքը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան վարչապետը Դանիայի թագուհի Մարգրեթ II-ին կհայտնի կառավարության հրաժարականի մասին:
«Ամենայն հավանականությամբ, Դանիայի խոշոր ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մեթե Ֆրեդերիկսենը կստանա մանդատների մեծամասնությունը, եւ այդ ժամանակ նրան պետք է թույլ տալ կառավարություն ձեւավորել»,- ասել է Ռասմուսենը:
Ընդ որում՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս նա հայտնել է, որ մտադիր է թագուհու հետ հանդիպման ժամանակ առաջարկել նրա գլխավորությամբ ցենտրիստական կառավարություն ձեւավորել:
Երբ վարչապետն ընդունել է պարտությունը, հաշվարկված էր ձայների մոտ 98 տոկոսը: Ընդդիմադիր ձախ ցենտրիստական դաշինքը այդ պահին ստացել էր 179-ից 91 մանդատ, աջը՝ 75:





























