«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն» իր Տեղեկատվական ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` ուղղված հանրային քաղաքականության հետ առնչվող հետազոտություններ իրականացնելու եւ քաղաքականություն մշակելու կարողությունների հզորացմանը` տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:

Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ կամ մասնագետների խմբեր: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2011 թ.  ապրիլի 8-ը:

Ծրագրերը պետք է ներկայացվեն ԲՀՀ-Հայաստանի գրասենյակ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով տպագիր` հետեւալ հասցեով` Երեւան, Թումանյան փողոց. 2-րդ փակուղի, տուն 7/1 եւ  էլեկտրոնային տարբերակով [email protected] հասցեին:

Մրցույթի նկարագրությունը, հայտի ձեւը կարելի է գտնել www.osi.am, հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկազ Ավետիսյանին` հեռ. 533862, 536758 կամ էլ. փոստով`[email protected]: