Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթյոն զբաղեցրած պաշտոններից ազատել է Յուհա Սիպիլի կառավարության նախարարներին եւ նշանակել նոր՝ 75-րդ կառավարությունը երկրի պատմության մեջ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կառավարությունը վարչապետ Անտի Ռինեի գլխավորությամբ ընդհանուր առմամբ 19 նախարար ունի։ Սոցիալ-դեմոկրատները 7 նախարար ունեն, «Կենտրոնը»՝ 5, «Կանաչները»՝ 3, Ձախ դաշինքը՝ 2 եւ Շվեդական ժողովրդական կուսակցությունը՝ 2 նախարար»,- ասվում է հաղորդագրությունում։
Հինգշաբթի օրվա նիստում՝ հունիսի 6-ին, Պետական խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքի բաժանման մասին նախարարների, նախարարական կոմիտեների անդամների եւ փոխնախարարների միջեւ։ Բացի այդ, վարչապետ Ռինեն խորհրդարանին է ներկայացրել իր կառավարության ծրագիրը։
Ֆինանսների նախարար Միկա Լինտիլյան նշանակվել է փոխվարչապետ։ Նիստի սկզբում յոթ նախարարներ, որոնք մինչ այդ երբեք նախարար չեն աշխատել, երդում են տվել, նշել են մամուլի ծառայությունում։





























