Սաուդցիները Չինաստանի օգնությամբ ընդլայնել են բալիստիկ հրթիռների իրենց ծրագիրը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով 3 աղբյուրներին:

Աղբյուրների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբնապես այդ տեղեկության մասին չի հայտնել Կոնգրեսի առանցքային անդամներին, ինչը վրդովվեցրել է դեմոկրատներին: Վերջիններս այդ մասին իմացել են ԱՄՆ սովորական կառավարական ալիքներից եւ եզրակացրել, որ նրանք գիտակցաբար են այդ մասին թաքցրել:

Ըստ տեղեկության՝ Սաուդյան Արաբիան ընդլայնել իր հրթիռային ենթակառուցվածքն ու տեխնոլոգիաները՝ շնորհիվ Չինաստանից վերջին գնումների: Դրանով ամրապնդվել է Մերձավոր Արեւելքում սպառազինությունների հնարավոր մրցավազքի առնչությամբ Կոնգրեսի անդամների անհանգստությունը:

Հարց է բարձրացվում Մերձավոր Արեւելքում սպառազինության չտարածման հարցում Թրամփի վարչակազմի հակվածության, ինչպես նաեւ այն մասին, թե որքանով է Կոնգրեսը տեղյակ անկայուն տարածաշրջանում արտաքին քաղաքականության իրադարձություններից: